ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Նիկոլի հերթական հակահայկական քայլը

Նիկոլի հերթական հակահայկական քայլը
06.04.2025 | 13:38

Կապիտուլյանտ ոչնչությունը հերթական անգամ ստորացրեց Հայաստանն ու հայությանը:

Պարզվում է, իրեն ֆիթնես մարզիչ ներկայացնող այս տականք մարդասպան Քյամիլ Զեյնալլին, որը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում գյխատել էր լուսանկարում պատկերված ծերունուն և այդ ամենը հրապարակել համացանցում ու այդ հանցանքի համար մեկ տարի առաջ 7-8 ժամ ամցկացրել անազատության մեջ Մոսկվայում և հետո բարեհաջող Բաքու տեզափոխվել, հիմա հրճվանքով հայտնել է, որ իր դեմ միջազգային հետախուզումը «թշնամի երկիրը հետ է կանչել»` նկատի ունենալով Հայաստանը:

Ի դեպ, Զեյնալլին նաև տեղեկացրել է, որ իր նման մի քանի մարդասպանների նկատմամբ ևս միջազգային հետախուզումը Հայատանը հետ է կանչել:

Սա Նիկոլ Անհողի հերթական հակահայ և հայատյաց քայլերից է, որով Ալիևի դեմ ծնկածը նաև ստորացնում է Հայաստանը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5823

Մեկնաբանություններ